Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մյուռոնի բաղադրությունը

Մյուռոնի բաղադրությունը
09.09.2016 | 07:16

Ամեն անգամ մյուռոնօրհնությանը նախորդող օրերին հայտարարվում է, թե մյուռոնը եփվում է մի քանի տասնյակ բույսերից ու ծաղիկներից, սակայն երբևէ չեմ հանդիպել այդ «բաղադրատոմսին»: Ձեռքս անցավ 1912 թ. մի աղբյուր, որտեղ պարունակվում է մյուռոնի բաղադրությունը` հայերեն ու լատիներեն: Կարծում եմ, դա հետաքրքիր կլինի հավատացյալների համար.


1.Սպիտակ ազնիվ գինի-Vinum
2.Ձիթենու ձեթ-Ol olivarum veridis
3.Արաբական բալասան-Balsam, Meccae
4.Կտավատի ձեթ-Ol, lini
5.Պերուվալի բալասան-Balsam, perouvian
6.Հնդկընկույզ-Cocos nucifera
7.Կիպարիս-Cupresus
8.Մեխակ-Caryophyllus
9.Հիլ-Cardamonum
10.Սպիտակ պղպեղ-Piper album
11.Մատուտակ-Glycyrhisa glabulifera
12.Նարդոս արևելյան-Angelica Moschata
13.Մանուշակի արմատ-Radix Iridis florentine
14.Երիցուկ-Chamomilla vulgaris
15.Կակաչ վայրի-Tulipa sylvestris
16.Զառվարդ-Rosa lutea
17.Բալասանի փայտ-Balsamodendron
18.Սմբուլ-Eringium Sumbuli
19.Վայրի մեխակ-Diantus arenarius
20.Մշկընկույզ-Nucis moschata
21.Քաբար-Gummi Sandarae
22.Պասպասե-Arilus myristica
23.Հնդի սատեջ-Saurus Cinamoni
24.Դարչին-Cinamomum
25.Ջանջաֆիլ-Radix Zingiberis
26.Մաստակի-Gummi Masticis
27.Հայ-խունկ-Gummi ladone
28.Հռոմի խունկ-Gummi varia albani
29.Ստորկ խունկ-Styrax
30.Ծոթրին-Saturea hostensis
31.Ասարոն-Asarum Europacum
32.Մանուշակ անտառի-Viola odorata
33.Կարմիր վարդ-Rosa Armeniaca
34.Նունուֆար-Nymphea alba
35.Նարնջածաղիկ-Floria aurantorium
36.Կիտրոն-Citrus nolulis
37.Վարդաջուր-Ag. rosarum
38.Մուշկ-Muschea orientalis
39.Ամբար-Anbrae
40.Նարգիզ-Nargisus
41.Ճապուռ ¥չաման¤-Carum Carvi
42.Ննի ¥նոնելա¤-Ammomusa paradi
43.Խնկենի-Rosvella Serratae
44.Խնկածաղիկ-Origanum
45.Խնկիկ-Fumana ciatacea
46.Եթերայուղ-Olea aetherea
47.Լատան-Olibaria
48.Պաբանակ-Matricaria
49.Շուշան վայրի- Chamomila
50.Քրքում-Crocus Sativus
51.Անթառամ ծաղիկ-Gnafolium
52.Յուտ-Aoixsilum
53.Դափնու արմատ-Radix Laurus Nobilis
54.Ռեհան-Ocimum Basilicum
55.Օձափայտ-Lignoum Colibrium:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 8376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ